Ներքին 3 տարի առաջ - 22:29 28-04-2023

Արմավիրում պարգևատրվել են ծառայությունն ավարտած պահեստազորայիններն ու 44-օրյա պատերազմի մասնակիցները

«Արարողակարգին ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, զինծառայողներ ու նահատակված զինծառայողների հարազատներ:

Միջոցառումն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց՝ մեր երկրին մաղթելով խաղաղություն և անվտանգություն:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց հանդիպման խորհուրդը՝ կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի հայրենանվեր գործը, որը պետության կողմից մշտապես պետք է խրախուսվի և որպես օրինակ ներկայացվի հանրությանը:

«Բանակն ազգային հպարտության, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարն է, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել։

Հայ զինվորն իր խիզախ և անվեհեր արարքներով, անձնվեր վարքով վայելում է մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։

Այսօր բոլորիս ցանկությունը մեկն է՝ մեր երկրում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման և վերելքի։

Թույլ տվեք իմ երախտագիտությունն ու հպարտությունն արտահայտել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հազարավոր անմահացած հերոսներին, հերոսածին ծնողներին։

Հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։

Պետությունն ունի պարտականություններ, որոնք պետք է կատարի, և այդ պարտականություններից մեկն էլ իր արժանի քաղաքացիներին պարգևատրելն է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։

Շնորհավորում եմ բոլորիդ։ Ձեր սխրանքն անգնահատելի է»,- իր խոսնքն ամփոփեց մարզպետը:

Միջոցառման ընթացքում պետության կողմից պետական պարգևներ շնորհվեցին 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին, որոնց մեդալները հանձնեց մարզպետ Էդվարդ Հովաննիսյանը:

Պատվոգրերով պարգևատրվեցին մարզի 7 համայնքներից ներկայացված 50 պահեստազորայիններ, որոնց պարգևները հանձնեցին համայնքի ղեկավարներն ու մարզի ուժային կառույցերի ղեկավարները:

Միջոցառումն ամփոփվեց ազգագրական և հայրենասիրական ոգեշունչ երգերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց