Արտաքին 3 տարի առաջ - 19:30 28-04-2023

Ամերիկացի դեսպանի հայտարարությունը չի համապատասխանում Վաշինգթոնի քաղաքականությանը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքերն առ այն, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի ժողովրդի հետ տարաձայնություններ չունի։ Ինչպես փոխանցում է ռուսական Известия պարբերականը, այս մասին Զախարովան գրառում է կատարել իր տելեգրամյան պաշտոնական էջում։

Զախարովան շեշտել է, որ ամերիկացի դեսպանի հայտարարությունը չի համապատասխանում ԱՄՆ քաղաքականությանը։ «Ռուսաստանի ժողովուրդը սպանվում է ԱՄՆ-ի ուղղորդմամբ, փողերով և զենքով»,- գրել է նա։ Վերջինս նաև նշել է, որ այս ամենն իրականացվում է մի ռեժիմի ձեռքերով, որն իշխանության է եկել Վաշինգտոնի գործողությունների հետեւանքով առաջացած պետական ​​հեղաշրջման արդյունքում։

Նախօրեին Թրեյսին հարցազրույց էր տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որում վստահեցրել էր, որ ԱՄՆ-ն տարաձայնություններ չունի ռուս ժողովրդի հետ և նպատակ չունի վատթարացնել վերջինիս կյանքը։ Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում օգտագործվող «անգլո-սաքսոններ» տերմինի առնչությամբ՝ նշելով այս բառն իրեն տարօրինակ ու միջնադարյան է թվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայումս գործնականում հարաբերություններ չունեն, և ամերիկացիները խաչակրաց արշավանք են հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են։ Նա ընդգծել էր, որ այս ճգնաժամը հիմնված է ժամանակակից աշխարհակարգի ձևավորման սկզբունքորեն տարբեր մոտեցումների վրա։ Պուտինը միևնույն ժամանակ ԱՄՆ-ին էր պատասխանատու անվանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար։





Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց