Ներքին 3 տարի առաջ - 17:47 28-04-2023

Կապան-Երևան չվերթն արժենալու է 80․000 դրամ

Եթե համեմատական տանենք ինքնաթիռով 80․000 դրամ և տաքսիով 7000 դրամ տալու միջև, իհարկե, տարբերությունը շատ է։ Ինձ թվում է՝ շատ լավ գաղափար է, բայց, կարծում եմ, որ բոլորին չէ, որ հասանելի է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի բնակիչներից մեկը։

«Կարծում եմ, որ կօգտվեն, բայց, չեմ կարծում, թե հաճախակի հնարավոր կլինի օգտվել։ Իհարկե, մեր պայմանների համար գումարը շատ է։ Բայց, կարծում եմ, որ դա առավելապես կիրառելի կլինի հատուկ իրավիճակներում, խիստ անհրաժեշտության դեպքում ու ոչ հաճախակի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ կապանցի մեր զրուցակիցն ասաց, որ փորձում են ամեն դեպքում լավատեսորեն տրամադրվել։ Հույս հայտնեց, որ թշնամական կողմից կրակոցներ չեն լինի։

«Եթե այդպես մտածենք, ապա ամեն պահ ու ամեն վայրկյան կարող են կրակել։ Երբեք չես կարող վստահ լինել թշնամու մտադրությունների ու հնարավոր գործողությունների հարցում։ Բայց, հույս ունեմ, որ լավ կլինի։ Ամեն դեպքում մենք լավատես ենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Oragir.News-ին հայտնեցին, որ կանոնավոր չվերթների մասին վերջնական որոշում դեռ չկա։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց