Ներքին 3 տարի առաջ - 09:50 28-04-2023

Կտրոնային ապրանքները զբաղվածություն ունեցող քաղաքացիներին տրվում են աշխատավայրերում

Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:

Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,-տեղեկացրել է պետնախարարը:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց