Նոր նշանակումներ` Երևանի քաղաքապետարանում
copy image url

Նոր նշանակումներ` Երևանի քաղաքապետարանում

Ներքին 2 տարի առաջ - 10:19 25-04-2023
Երևանի քաղաքապետարանում այսօր` ապրիլի 25-ին, հերթական գործակարգավարական նիստն է անցկացվում, որի մեկնարկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ նոր նշանակումների մասին տեղեկացրեց։

«Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։

Տիկին Լիլիթ Յավուրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Անդրանիկ Սեդոյանն էլ նշանակվել է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Բոլորիդ շնորհավորում եմ, հարգելի գործընկերներ»,- ասաց Տիգրան Ավինյանը։