Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:28 24-04-2023

Վախեցեք ամենահզոր զենքից՝ մոր աղոթքից․ «Հայոց մայրեր» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Մամուլյանը ստեղծել և ղեկավարում է «Հայոց մայրերի միություն» նախաձեռնությունը։ Քաղաքականությամբ զբաղվելու մասին ասում է․ «Մեր օրերի հայ մայրը իրավունք չունի հեռու մնալ քաղաքականությունից։ Այսօր քաղաքականությամբ չզբաղվել չի կարելի։ Ժամանակին չենք զբաղվել, դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ես տեսնում եմ մեր սերնդակիցների մեղքն այս ամենում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անահիտ Մամուլյանը։

Անահիտ Մամուլյանը ուժեղ հայուհի է։ Անտեսելով առողջական վիճակը՝ կարողանում է լինել իր կարիքն ունեցող մարդկանց կողքին։ Ապրում է Վանաձորում։ Շատ էր ցանկանում ապրիլի 24-ին լինել Ծիծեռնակաբերդում, բայց առողջական վիճակը առայժմ թույլ չի տալիս։



«Վստահ եմ, որ անկախ կառավարության որոշումներից՝ յուրաքանչյուր հայ կմատուցի հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք պահանջատեր ենք և ունենք հիշողություն։ Եթե մի ազգի կնոջ գեն 12 հազար տարի չի փոխվել, ուրեմն մենք իրավունք չունենք մեր հիշողությունը կորցնել։ Այս ամբողջ պայքարը մեր գենը և կոդը վերացնելու համար է, ոչ թե մի քանի կիլոմետրի»,-ասում է։

Անահիտ Մամուլյանը ծրագրեր ունի, հաղթանակի հասնելու բանաձև է մշակում․ «Մեր հիշողությունը չենք թաղելու, մենք վերածնելու ենք մեր գենը պահպանելու մոտիվը։ Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ոնց են մեզ ոչնչացնում։ Ոմանց երևի թվում է, թե հայոց ծառը կարողացան հատել, որովհետև մեկը մյուսի հետիևից կացին փոխվեց, և որովհետև մեր անտառի ծառից էր կացնի պոչը, կարողացան ինչ-որ բանի հասնել։ Հիմա էլ թշնամին տոնում է հաղթանակը, թե կարողացավ ինչ-որ բանի հասնել։ Հայ մայրերի աղոթքը կջարդի այն ոտքը, որը, որպես թշնամի, կուզենա մտնել մեր տարածք։ Հայ մայրերի աղոթքը կոչ է, գուցե անզորության ճիչ, բայց կանչ՝ պատժելու համար մեղավորին։ Վախեցեք ամենահզոր զենքից՝ մոր աղոթքից»,-ընդգծում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ