Տեսանյութ Ներքին 5 ամիս առաջ - 23:00 01-06-2025

Տղանե՛ր, մի՛ վախեցեք ուժեղ աղջիկներից․ բժշկուհի, բազկամարտի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանի պատմությունը

Oragir.News-ը նոր շարք է սկսում՝ «Արտասովոր», որտեղ անդրադառնալու ենք արտասովոր դեմքերին ու դեպքերին։

Այսօր փորձել ենք բացահայտել բժշկուհի, բազկամարտի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանին։

Խոսելով մանկության տարիներից՝ Մարիամը նշում է, որ մանկուց որոշել էր՝ բժշկուհի է դառնալու, բայց երբեք չի պատկերացրել, որ մի օր կդառնա մարմնամարզիկ։ Այժմ շարունակում է ուսումը բժշկական համալսարանում և պատրաստվում բազկամարտի 2025 թվականի մրցաշարերին։