Ռուսաստանից և ԱՄԷ-ից դեպի Երևան մեկական չվերթ չեղարկվել է, Ռուսաստանից և Իրանից 5 չվերթ` հետաձգվել:
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից։
Չեղարկվել են Շարժա–Երևան և Կրասնոդար–Երևան չվերթերը։ Հետաձգվել են 2 չվերթ Մոսկվայից, 1-ական` Սոչիից, Միներալնիե Վոդիից և Թեհրանից։
Նշենք, որ նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ցերեկային ժամերին ժամանակավորապես դադարեցնում է օդանավերի ընդունումն ու ճանապարհումը: Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։