48-ամյա Արմինե Գյուրջյանը, որի երկու ոտքերն անդամահատված են, արդեն 10 օրից ավելի է՝ բնակվում է Գյումրիի բժշկական կենտրոնի նախասրահում։ Անվասայլակով տեղաշարժվող կինը հայտնվել է մի իրավիճակում, երբ հիվանդանոցը դարձել է նրա ժամանակավոր կացարանը։
Արմինե Գյուրջյանը
Oragir.News-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել բժշկական հաստատության նախասրահում և ինչ հանգամանքներում է ստիպված եղել լքել իր նախկին կացարանը։
Կնոջ խոսքով՝ իրեն դուրս են հանել Գյումրիի ծերերի շուրջօրյա խնամքի կենտրոնից։ Մինչդեռ խնամքի կենտրոնից ներկայացվող տեղեկությունները, ըստ նրա, տարբերվում են իր պատմածից։
Այսպիսով, երկու ոտքերն անդամահատված 48-ամյա կնոջը, որը տեղաշարժվում է անվասայլակով, արդեն ավելի քան 10 օր է՝ հիվանդանոցի նախասրահն է ծառայում որպես կացարան։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան