Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:05 29-05-2025

Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ցուցադրվել են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ

Մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան։ 1918 թվականի պատմական այս օրը դարեր տևած մարտահրավերներից հետո սկիզբ դրվեց հայկական պետականության վերականգնմանը։

Համերգին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ։

Խորհրդանշական երեկոյի ընթացքում նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը, Ռապսոդիան, Ֆրանց Վաքսմանի Ֆանտազիան՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով, Պաբլո Սարասատեի Գնչուական մեղեդիները՝ ջութակի և նվագախմբի համար։

Երեկոյի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է հայկական սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից մեկը՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան՝ բաղկացած 4 մասից։ Նշենք, որ «Հրազդան» սիմֆոնիան գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։

Ի դեպ, խորհրդանշական այդ օրը համերգային թերթիկները տպագրված էին Հայաստանի առաջին հանրապետության անձնագրերի դիզայնի հիման վրա, որոնք տվյալ ժամանակաշրջանում ծառայում էին որպես անցագրեր: Իսկ Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ցուցադրվել են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ` դրամներ, անցագրեր ու այլ փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները