Ներքին 3 տարի առաջ - 17:23 23-04-2023

Սկոռին հելավ պոստերը, պայմանագրային են խփել. Կութում իրավիճակը լարված է

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Կութ բնակավայրում իրավիճակը լարված է։ Oragir.News-ի հետ զրույցում Կութի բնակիչ Հայկ Գևորգյանն ասաց, որ այսօր ամբողջ օրը իրավիճակն այնտեղ լարված է եղել, ու կա պայմանագրային վիրավոր զինծառայող.

«Կութի սարում ա եղել դեպը, պոստերում, բայց հլը պարզ չի իրավիճակը։ Շատ խառը իրավիճակ ա հիմա, ոչ մեկ զանգերի չի պատասխանում, որ հստակ իմանամ ինչա։ Ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Գյուղում ասում են, որ մի հոգի ա։ Գյուղում անհանգիստ, խառը ու վատ իրավիճակ ա շատ։ Կրակոցների ձեներ չենք լսել, էտ հանկարծակի ա էղել, դեպքը մոտավոր 12:30 – 13:00-ի կողմերն ա եղել»։

Զրուցեցինք նաև Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել՝ պատճառաբանելով, որ գյուղում չէ։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է նաև Սյունիքում։ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Րոպեներ առաջ էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկացանք, որ Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
14:43 Ավետիք Չալաբյանի կալանքը վերացվեց
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել