Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:37 17-04-2023

Եղցահող, Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի բնակիչները չեն կարողանում գնալ գյուղ

«Արցախում այս պահին բարդ իրավիճակ է, 1000-ավոր մարդիկ այս պահին մնացել են առանց եկամուտի»։ Oragir.News-ի հետ զրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ասաց, որ իրենք տեսնում են առկա գնաճը։

«Մենք տեսնում ենք, որ գնաճ է արձանագրվում, մարդիկ մնացել են առանց եկամուտի։ Ապրանքները թանկ են, մարդիկ չունեն եկամուտ, Կառավարությունն այդ ամենի դեմ պայքարում է, բայց չեմ կարող ասել նաև, որ այդ պայքարը շատ էֆեկտիվ է, քանի որ ստվերը շատ մեծ է, և բնականաբար վիճակը բավականին ծանր է»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ առաջիկայում պետք է սոցիալական ծրագրեր լինեն։

Հարցրինք Հարությունյանից՝ ինչ իրավիճակ է այս պահին տիրում այն երեք գյուղերում, որոնք որոշ ժամանակ առաջ ընկել են շրջափակման մեջ։

«Փաստացի երեք գյուղ՝ Եղցահող, Հին Շեն և Մեծ Շեն, հիմա որևէ կապ չունեն Արցախ հետ, նրանք գտնվում են Շուշիի մյուս կողմում, այսինքն՝ Գորիսի հետ շփվելու հնարավորություն ունեն։ Մենք ունեինք միջհամայնքային գրունտային ճանապարհ, որտեղ փաստացի մարտի 21-ին ադրբեջանցիները ապօրինի գործողությունների արդյունքում դիրքավորվեցին, և շատ ավելի վտանգավոր դարձավ այդ ճանապարհը, և հիմա հնարավոր չէ օգտագործել։ Փաստացի այն կապը, որը կար, և այնտեղի բնակիչները Ստեփանակերտ գնում-գալիս էին, հիմա չկա, որևէ կապ այդ երեք համայնքների հետ չկա»,- ասաց նա։

Հարությունյանը հավելեց, որ այդ գյուղերը Հայաստանի հետ շփման հնարավորություն ունեն։

«Այնտեղ էլ բնականաբար խնդիրներ առաջանում են, այն էլ՝ բավականին շատ, բայց քանի որ շրջափակման մյուս կողմում են գտնվում, կապ ունեն Գորիսի հետ, հնարավոր է լինում կենցաղային խնդիրները լուծել»։

Հարությունյանը նշեց նաև, որ գյուղի որոշ բնակիչներ ունեն տուն վերադառնալու հետ կապված խնդիրներ։

«Գյուղի բնակիչների ընտանիքի մի մասը այստեղ է, մյուսը՝ այնտեղ, խնդիրներ կան տուն վերադառնալու, կամ ուսանողներ ունենք այդ գյուղերից, որոնք Ստեփանակերտում են և փաստացի չեն կարողանում գնալ տուն, ծնողներին տեսնել և այլն»։

Հարցրինք Հարությունյանից, թե հնարավոր չէ արդյոք ռուս խաղաղապահների օգնությամբ այդ մարդկանց տեղաշարժը կազմակերպել։ Պատգամավորը պատասխանեց. «Բավականին բարդ պրոցես է, և հիմա առաջնահերթություններ կան որոշված, երբ հարմար լինի, ինչ-որ խումբ տեղափոխվում է, բայց մենք տեսել ենք, որ վերջին անգամ նույնիսկ Հայաստանից Արցախ տեղափոխող 25 քաղաքացիական անձանց համար ադրբեջանցիները արհեստական խոչընդոտներ ստեղծեցին, որի արդյունքում քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ»։

Հարությունյանը հավելեց, որ այդ տեղափոխվելը տեխնիկական և հոգեբանական բավականին լուրջ խնդիրներ է իրենից ենթադրում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ