Ներքին 4 տարի առաջ - 23:04 07-10-2022

Ադրբեջանցիներն իջել են, անասունները քշել-տարել են․ Արցախի Հին Շեն համայնքի ղեկավար

Շեն գյուղի արոտավայրերից ադրբեջանցիները հերթական անգամ մեր հայրենակիցներին պատկանող խոշոր եղջերավոր անասուններ են գողացել։ Դեպքը, ըստ գյուղի բնակիչների, տեղի է ունեցել սեպտեմբերի 7-12-ն ընկած հատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

«Ռուսների միջոցով փորձ է արվել այնպես անել, որ կարողանան վերադարձնել անասունները, բայց արդյունք չեղավ»,- պատմեց Շուշիի շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Ըստ Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգյանի՝ սա գյուղում գրանցված անասնագողության միակ դեպքը չէ։ Անցած տարվա հուլիսին ևս ադրբեջանցիները մի քանի գլուխ անասուն էին գողացել։ Գյուղացիների այդ ժամանակվա կորուստը ևս մինչև օրս անհատույց է մնացել։

Ըստ Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգյանի՝ սա գյուղում գրանցված անասնագողության միակ դեպքը չէ։ Անցած տարվա հուլիսին ևս ադրբեջանցիները մի քանի գլուխ անասուն էին գողացել։ Գյուղացիների այդ ժամանակվա կորուստը ևս մինչև օրս անհատույց է մնացել։

«2 տարի է՝ մենք այդ կյանքով ապրում ենք։ Իմ բնակիչն էդ կյանքով է ապրում։ Ո՞վ է այդ բնակչի տեղը պատասխան տալիս կամ փոխհատուցում տալիս։ Չկան նման բան Ոստիկանություն եմ դիմել, Կառավարություն եմ դիմել, Դատախազություն եմ դիմել։ Ոչ մի միջոց չի ձեռնարկվում, էլ ի՞նչ բարձրաձայնենք։ Ադրբեջանցիներն իջել են վերևից, անասունները քշել՝ տարել են։ Ձին գողացել։ Հետո՞․․․ ինչ-որ բան փոխվելո՞ւ է Ձեր ասածով կամ պահանջով։ Չի փոխվելու»,- ասաց Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։

Գյուղապետի խոսքով՝ անցած ու այս տարիներին տեղի ունեցած անասնագողության հետևանքով գյուղի 5 տնտեսություն է տուժել։

«Գյուղացիները թողելու են, դուրս գան ու գնան։ Այ էդ վիճակին են արդեն հասել։ Ամենքը մի կով էր պահում, դա էլ են արդեն մորթում, որ չպահեն, որովհետև թուրքն է տանում։ 700- 800 գլուխ անասուն Սյունիքում քշել- տարել են։ Ինչ-որ մեկը որևէ մեկի գրպանը բա՞ն գցեց, փոխհատուցե՞ց, չէ»,- ասաց Սամվել Սարգսյանը։

Ադրբեջանցիների գողություններն այսքանով չեն ավարտվել։ Դեռևս սեպտեմբերի դեպքի արդյունքում երկու երինջից բացի, արդեն հոկտեմբերի 2-ին գողացել են նաև Հին Շեն գյուղի բնակիչ Սուլիկո Ասրյանի՝ դաշտում կապած ձին։

«Մենակ էն երկու երինջին եթե հաշվենք՝ 650- 700 հազ․-ի կորուստ ունեցանք։ Դրանք արդեն ձմռանը կով կդառնային։ Իրենք ավտոմատով շրջում են։ Հետապնդում են ամեն ձևի։ Վաղը կարողա ես էլ գնամ անասունի հետևից՝ ինձ էլ էդպես վերցնեն ու տանեն։ Իրենց դեմը խաղ չկա։ Իրենց պոստի հեռավորությունը գյուղից 500 մետր էլ չկա»,- ասաց Սուլիկո Ասրյանը։

Ասրյանի խոսքով՝ ադրբեջանցիները փորձել են գողանալ նաև իր հարևանի ձին, սակայն, կենդանուն բռնել չեն կարողացել։ Ձին փախել ու վերադարձել է տիրոջ մոտ։

Նույն գյուղի բնակչուհի տիկին Կարինեն նույնպես երկու անգամ է կորուստ կրել։ Իր խոսքով՝ կենդանիներից մեկին գողացել են մի քանի ամիս առաջ, մեկն էլ անցած ամսվա ընթացքում։ Ասում է՝ անասունները գյուղում իր ապրուստի միակ միջոցն են եղել։ Հիմա, դրանք կորցնելուց հետո սոցիալական մեծ խնդրի առաջ է կանգնել։

«Կենդանիներից մեկն արդեն մայրացած կով էր։ Այս վերջին գողացված կովն էլ հղի էր, շուտով պետք է ծներ։ Մենք էդ անասուններին պահում էինք, որ ապրեինք։ Հիմա ամենաքիչը 300 հազ դրամ կորուստ ունեցանք»,- ասաց Կարինե Ասրյանը։

Գյուղի՝ արդեն 3 ընտանիքը ևս նախորդ տարի 2 խոշոր եղջերավոր անասուն է կորցրել։ Այս տարին էլ այդ առումով չտարբերվեց։ Անցած սեպտեմբերին արդեն ադրբեջանցիները ևս մեկ ցուլ գողացան։

«Կենդանիներից մեկը փախել- եկել է, մյուսը մնացել է իրենց մոտ։ Մեր հույսն էլ էդ անասունն է։ Ամեն ինչ կորցրինք՝ մնացինք էսպես։ Մենք էլ եկել էինք գյուղ, որ կարողանայինք օրվա ապրուստը վաստակել։ Բայց, փաստորեն էսպես ստացվեց»,- ասաց Կարինե Բարխուդարյանը։

Մինչև Հին Շեն տեղափոխվելը տիկին Կարինեն բնակվել էր Շուշիում։ Տունը կորցնելուց հետո տեղափոխվել էին Ստեփանակերտ, այնտեղից էլ ներկայիս գյուղ։ Ասում է՝ հիմ օրվա ապրուստ վաստակելու խնդրի առաջեն կանգնած։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո