Ուղիղ եթեր
Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 10-07-2025

Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հակոբ Բադալյանի հետ զրուցել ենք այսօր Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման (հարցազրույցն ընթանում էր հանդիպմանը զուգահեռ), դրան նախորդած զարգացումների, քննարկվելիք հարցերի շրջանակի ու հնարավոր պայմանավորվածությունների, Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության վերահսկողությունն ամերիկյան կազմակերպության պատվիրակելու հնարավորության ու դրա հետևանքների, տարածաշրջանային ու ներքաղաքական վերջին զարգացումների, քաղաքական իշխանությունների հակաեկեղեցական արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություններ ձեռք կբերեն, սակայն դրանց հիմնական մասը տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում։ «Կարծում եմ՝ ինչ-որ պայմանավորվածություններ կլինեն, բայց մենք կլինե՞նք դրանց ականատես, կամ ընթերցող՝ ես չեմ կարող ասել։ Մեծ հավանականությամբ պայմանավորվածությունների հիմնական մասը մեզ համար տեսանելի կամ հասկանալի կարող է դառնալ ժամանակի ընթացքում, բայց անկասկած է, որ հանդիպումը ծավալվել է բավականին դետալային քննարկմամբ, ինչի մասին խոսում է այն, որ հանդիպման ձևաչափը ենթադրել է նաև պատվիրակությունների մասնակցություն, այսինքն՝ մինչ այդ Փաշինյան–Ալիև հանդիպումներն այդպիսի պատվիրակություններով չեն եղել»,- ասաց նա։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ բավականին ուշագրավ է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական գործընթացում Հայաստանի ներկայացուցիչն է։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ հանդիպմանն ինչ-որ իմաստով մասնակցում է նաև Թուրքիան։

Բադալյանը նկատում է՝ 3-րդ կողմի մուտքով Սյունիքը կդառնա կոնֆլիկտի առարկա՝ հետագայում դրանից բխող բոլոր վտանգներով։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ