Ներքին 1 տարի առաջ - 11:45 11-07-2025

Ամուսնացած զույգերին զեղչով կտրամադրվեն «համբույրի տեղերը» 

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները առաջարկում են, որ կինոթատրոններում վերջին շարքերի տեղերի տոմսերը զեղչով տրամադրել ամուսնական զույգերին, որտեղ նրանք կարող են անկաշկանդ համբուրվել։

Նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Վլադիսլավ Դավանկովի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի խթանել ավանդական ընտանեկան արժեքները, բարելավել ժողովրդագրական իրավիճակը և բարձրացնել կինոդիտումների հաճախելիությունը։

«Քաղաքացիները հատուկ ուշադրություն են դարձնում, այսպես կոչված՝ «համբույրի տեղերին»՝ սովորաբար դահլիճների վերջին շարքերին, որոնք ընկալվում են որպես ռոմանտիկ անձնական կյանքի խորհրդանիշ։ Նման վայրերի գրավչությունը բարձրացնելու և ընտանեկան ինստիտուտը խթանելու նպատակով առաջարկվում է զեղչ տրամադրել ամուսնացած զույգերին»,- նշել է Դավանկովը մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային ուղղված իր նամակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից