Ներքին 3 տարի առաջ - 09:03 17-04-2023

Տխուր պատմություն` ԵՊՀ-ի, սիրո և տուզիկության մասին

Ինչպես հայտնի է, այսօր ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի ընտրությունն է։

Oragir.news-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում կրկին ընտրվելու է 83-ամյա Մարատ Գրիգորյանը, ով դեռեւս 1980 թվականից այդ պաշտոնն է զբաղեցնում։

Ուշագրավ է, որ ոչ վաղ անցյալում, երբ Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս ԵՊՀ ռեկտոր չէր, «Ռեստարտ» նախաձեռնությունը թիրախավորել էր նաեւ Մարատ Գրիգորյանին՝ նշելով, որ նա ավելի երկար է կառավարել, քան Տիգրան Մեծը։

«Մեր երկիրը պատմության վերջին 40 տարիներին ունեցավ և իրականացրեց բազմաթիվ փոփոխություններ, բայց մեկ իրողություն անշրջելի է և անփոփոխ. Մարատ Գրիգորյանը այսօր էլ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանն է»,-գրել էին «ռեստարտցիները»։

Այժմ արդեն, երբ դեկանը ծառայում է իշխանություններին, ամեն ինչ նորմալ է եւ կարելի է ցմահ ղեկավարել մի պաշտոում։ Թերևս «Ռեստարտին» պետք է հարցնել՝ իրավիճա՞կ է փոխվել, Գրիգորյանի պաշտոնավարումը արդեն օ՞կ է․․․։

«Ռեստարտի» ոչ վաղ անցյալի գրառումը՝ ստորեւ։



Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան