Հոկտեմբերի 18-ին Միլանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 271 երիտասարդի։
Նրանք կոտրել են խանութների ցուցափեղկերը և թալանել իրերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իտալիայում, վատ հանրային ծառայությունների և բարձրացող գների դեմ բողոքի ցույցերի երկրորդ օրը, ցուցարարները թալանել են խանութներ և վնասել դրանցում առկա գույքը։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել, երբ մի քանի հարյուր ցուցարարներ աղբամաններ են այրել և թալանել խանութներ։