ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր լիակատար աջակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թեկնածությանը՝ հոկտեմբերի վերջին նախատեսված Իսրայելի խորհրդարանական ընտրություններում։
Թրամփն իր գրառումը Truth Social սոցիալական հարթակում ուղղել է Իսրայելի ժողովրդին։
«Ահա թե ինչպիսի գործընկեր է անհրաժեշտ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իսրայելի կողմից՝ մի երկիր, որի համար ԱՄՆ-ն այնքան շատ բան է արել։ Թող այս ուղերձը ծառայի որպես իմ լիակատար և անվերապահ աջակցության արտահայտում։ Նեթանյահուին՝ Իսրայելի վարչապետի պաշտոնի համար նրա առաջիկա պայքարում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Քնեսեթի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, և դրանց արդյունքները կորոշեն հաջորդ կառավարության ձևավորումը։ Իսրայելի գործող կառավարությունը, որը գլխավորում է Նեթանյահուն, ձևավորվել է 2022 թվականի վերջին։ Նեթանյահուն առաջին անգամ Իսրայելի վարչապետ է դարձել 1996 թվականին. այդ ժամանակվանից ի վեր նա երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը և վեց անգամ ձևավորել կառավարություն։