Ներքին 55 րոպե առաջ - 20:17 19-10-2026

Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր «Առավոտ»-ի հարցերին ի պատասխան խուսափեց խոսել խնդրի մասին, որ ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցի մի մասը, անտեղ անտառահատումներ են իրականացնում։

Մասնավորապես, արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ արգելոցում ադրբեջանցիները 60 հա անտառ են հատել։

«Առավոտ»-ը Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ COP17 համաժողովի շրջանակներում պատրաստվո՞ւմ են հարցը բարձրաձայնել միջազգային գործընկերների մոտ, որ Ադրբեջանը բնապահպանական աղետ է ստեղծում ՀՀ տարածքում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները «բնապահպանական» կեղծ հարցերի պատրվակով փակել էին Բերձորի միջանցքն ու շրջափակման մեջ էին պահում արցախցիներին։ «ՀՀ տարածքը 29 743 քկմ է, մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը եւ 29 743 քկմ տարածքի ամբողջական սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը։ Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստան, եւ մեր բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար։ Իսկ այդ սահմանից դուրս տարածքը կլինի ՀՀ-ից դուրս, հետեւաբար, նաեւ մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Եվ ամեն երկիրն ինքն իրավունք ունի որոշելու, թե իր տարածքում ինչ անում»,- ի պատասխան ասաց Պապոյանը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ: