Ներքին 3 տարի առաջ - 16:52 19-01-2023

Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականի հունվարի 8-ին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աթոռը չէր զբաղեցնում, այլ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարն էր, հերթական գրառումն էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ այն ժամանակ տեղի ունեցած ողբերգական մի միջադեպի վերաբերյալ։

Նշենք, որ Փաշինյանն իր այդ գրառմամբ արսափելի էր համարում առաջնագծում զինծառայողների մահվան դեպքերը՝ պահանջելով, որ համապատասխան պաշտոնյաները պատասխան տան դրա համար։ «Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է․․․ Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը», - գրել էր Փաշինյանը։

Այսօր առավոտն սկսեցինք ողբերգական լուրով․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել՝ դառնալով 15 զինծառայողի մահվան պատճառ։ Եթե ժամանակին Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, ու ինչ-որ տեղ դժվար էր պատկերացնել, թե ինչպես կկարողանա իր գրառման միտքը դարձնել իրականություն, ապա այդ գրառումից ամիսներ անց նա արդեն վարչապետն է՝ երկրի առաջին դեմքը, ԶՈւ ղեկավարը, մեր մեջ ասած՝ ամեն հարցի «որոշողը»։

Այսօր նրա քաղաքական թիմն ամեն քայլափոխի մեր աչքն է մտցնում բանակում իրականացվող վերափոխումները, վերազինման և կահավորման փաստը։ Իհարեկ, վարչապետը շատ կցանկանար, որ լրահոսի թեման լինի միայն բարեփոխումները։ Բայց ժամանակին ընդդիմադիր պատգամավոր, այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արի ու տես, որ ոչ մի ողբերգական միջադեպից դաս չի քաղում, ավելի խիստ որոշումներ չի կայացնում, ավելի խիստ պահանջներ չի ներկայացնում։

Այսօր արդեն կարող ենք համեմատության մեջ դնել ու ասել, որ Փաշինյանը ոչինչ էլ չի արել, որ բանակում տեղի ունեցող ողբերգական միջադեպերն ուղղակի չդառնան լրահոսի վերնագիր։ Այսօր հայաստանյան բոլոր լրատվամիջոցների գլխավոր լուրը 15 զինծառայողի կյանք խլած ցավալի միջադեպն էր։ Սա էլ հո թշնամու կողմից նախաձեռնված անսպասելի քա՞յլ չէր, սա էլ հո մարտական գործողության հետևա՞նք չէր։

Իսկ գուցե ենթադրենք մեկ այլ՝ ավելի պարզ ու ճշմարտությանը մոտ տեսակետ․ վարչապետը հրահանգում է, միայն տեսանյութերով ու գրառումներով նման իմիտացիա ստեղծելու համար, գործուն քայլերը թերևս տեսանելի չեն գրառումից 5 տարի անց։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից