Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 30-03-2023

Թուրքիայի նախկին նախագահն աջակցություն է հայտնել Էրդողանի գլխավոր մրցակցին

Թուրքիայի տասներորդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը առաջիկա նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր վեց կուսակցություններից կազմված Ազգ դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Հաղորդվում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն նախկին նախագահի խնդրանքով հյուրընկալվել է վերջինիս տանը։ Հանդիպումը անցկացվել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։

Հանդիպման ավարտին Ահմեթ Նեջդեթ Սեզերը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել ընդդիմության միասնական թեկնածուին։ «Ես աջակցում եմ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Մաղթում եմ, որ նա հաջողի»,- հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ Ահմեթ Նեջդեթ Սեզերը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին, երբ երկիրը կառավարվում էր խորհրդարանական համակարգով։ Նա եղել է անկուսակցական, և վերջինիս թեկնածությունն առաջադրվել է երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից այն բանից հետո, երբ վերջիններս իրենց շարքերից չեն կարողացել միասնական թեկնածու ընտրել։ Ահմեթ Նեջդեթ Սեզերը նախքան Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է երկրի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը և դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում միակ գործիչը, ով զբաղեցրել է և՛ սահմանադրական դատարանի և երկրի նախագահի պաշտոնները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Ընտրապայքարում Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան