Արտաքին 2 տարի առաջ - 14:00 29-09-2023

Թուրքիայի ԱԱԽ-ն աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքներով հաղորդագրություն է ընդունվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության մեջ թուրքական կողմն անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Արցախում վերջինիս կողմից իրականացված գործողություններում։

Պաշտոնական Անկարան նաև նշել է, որ Հարավային Կովկասում «կայուն ​​խաղաղության ճանապարհ կարող է բացվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հաստատմամբ»։

«Բոլոր կողմերին՝ այդ թվում նաև Հայաստանին, հիշեցվել է, որ Հարավային Կովկասում կայուն ​​խաղաղության ճանապարհ կարող է բացվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հաստատմամբ և պայմանագրային պարտավորությունների կատարմամբ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանի բոլոր երկրների բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԱԽ-ն հայտնել է, որ Անկարան կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Բացի այդ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաիանական պատերազմի վերջին զարգացումներին, ինչպես նաև Լիբիայի և Սիրիայի հարցին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները