Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:45 21-10-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Աքարն այս մասին ասել է նախօրեին Արցախի Հանրապետության օկուպացված Մեխակավան (Ջաբրայիլի) քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Աքարը ընդգծել է, որ Ադրբեջանն այսպես կոչված ավարտել է «իր հողերի ազատագրման պայքարը, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ»: Նա նշել է, տարածքների վերականգնումն ու «ադրբեջանցիների վերադարձն իրենց տներ ուրախության զգացում են առաջացնում»։

Հուլուսի Աքարը վերահաստատել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն։ Նրա խոսքով` երկու երկրները շարունակում են ուս ուսի տված աշխատել։

«Այսուհետ ապագան շատ ավելի լավ է լինելու թե՛ անվտանգության, թե՛ բարեկեցության առումով։ Մեր նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի առաջնորդությունը մեզ համար հիմք է»,- եզրափակել է Աքարը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ