Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:20 28-02-2023

80 ամյա ադրբեջանցի կինը իր կյանքի գնով հայի ընտանիք է փրկել․ մանրամասներ

«Սումգայիթից, Խոջալուից տեղահանվածներից շատերը տեղափոխվեցին Ստեփանակերտ։ Կանայք կային խալաթներով, պատռված գիշերազգեստներով։ Սարսափած աչքերով երեխաներ էին ու լաց ու կոծ։ Ընտանիքները մասնատված էին։ Փնտրում էին ջարդերի ժամանակ իրենց կորցրած հարազատներին»,-Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» ԲՀԿ տնօրեն Մարիետա Սարդարյանը և հավելեց՝ ուսանողներին ստիպված վտարել են հանրակացարաններից, որ տեղահանվածները տանիք ունենան։

«Սարսափելի էր։ Ես տարիներ շարունակ շփվել եմ մարդկանց հետ, որ անցել են այդ ողբերգության միջով։ Ցավոք, Ադրբեջանը այդպես էլ չպատժվեց հերթական ցեղասպանությունը կազմակերպելու համար։ Իմ լավ բարեկամը՝ Ջուլիետա Ապրեսովնան, ում հետ միասին տարիներ շարունակ պայքարել ենք ջարդերից տուժածների իրավունքների վերականգնման համար, պատմում էր՝ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի ժամանակ եղել են նաև բարի ադրբեջանցիներ:

Հայերի հետ շփում ունեցած ադրբեջանցի հարևանները փորձել են փրկել հայերի կյանքեր և որոշ դեպքերում ստացվել է։

«Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Ջուլիետա Երեմյանցի ընտանիքը փրկվել է մի տարեց ադրբեջանցի կնոջ շնորհիվ: Հարևաններ են եղել, Այիշախալան, որը ծեր կին էր՝ 80 անց իր կյանքը վտանգելով իր տանը ապաստանել է հայ ընտանիքին, ավելի ուշ օգնել, որ անվնաս հեռանան»,- պատմեց Մարիետա Սարդարյանը։

Մարիետա Սարդարյանը ծնվել է ԱՀ Մարտունի քաղաքի Ճարտար գյուղում։ Միշտ իմացել է, որ հայերն ու թուրքերը չեն կարող բարեկամներ լինել․ «1986 թվականին ես 10-րդ դասարանի աշակերտուհի էի ու բարկանում էի, որ դպրոցում ստիպում էին ադրբեջաներեն լեզու և պատմություն սովորել։ Մենք չէինք ուզում, մեզ ստիպում էին։ Ասենք, ուզում էինք օտար լեզուն անգլերեն լիներ, բայց տաբերակ չունեինք»,- ասում է։

Հիշեցնենք, որ մենք ներկայացրել ենք նաև Բաքվում ութամյա աղջկան խաչելու պատմությունից դրվագներ։

Ջուլիետա Եփրեմյանի դուստրը՝ Լիդա Եփրեմյանցը դաժան սպանդի ականատեսն է եղել։ Նա Օragir․News-ի հետ զրույցում կիսվել է իր ցավոտ հիշողություններով։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան