Ներքին 3 տարի առաջ - 22:21 27-02-2023

Բաքվում ութամյա աղջկա են խաչել, նորածին են այրել․ ոճրագործության ականատես

Սումգայիթյան ջարդերը բռնություններ էին Սովետական Ադրբեջանի ծովափնյա քաղաք Սումգայիթում տեղի հայ բնակչության նկատմամբ, որ տեղի ունեցան 1988թ. փետրվարին: 1988թ. փետրվարի 27-ին էթնիկ ազերիներից կազմված ամբոխը խմբեր կազմելով հարձակվում էր հայերի վրա ամենուրեք՝ փողոցներում և նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկում, սպանում և թալանում: Այդ իրադարձությունները տեղի էին ունենում ոստիկանության և կառավարության աջակցությամբ: Դրանք աննախադեպ էին իրենց վայրագությամբ և անմարդկայնությամբ:

Երկար տարիներ արդարություն պահանջող հայուհին Ջուլիետա Երեմյանցը, ով ստեղծեց «Ահազանգ» ՀԿ-ն պատմում էր ահասարսուռ պատմություններ։ Ջուլետա Երեմյանցը այլևս չէր կարողանում պայքարել։ Նա մահացել է։

Օragir․News-ը ներկայացնում է այդ պատմություններից դրվագներ։

«Աննախադեպ դաժանության գնացած ադրբեջանցիները չեն խնայել անգամ մանուկներին․ նորածին հայ երեխային վառել են գազօջախի վրա։ Մայրը այդ օրը ծննդատանն է եղել։ Ձեռքից խլել են ու աչքի առաջ կատարել ոճրագործությունը։ Թավայի մեջ ձեթ են լցրել ու նորածնին այրել»,-պատմում էր Ջուլիետա Եփրեմյանցը և հուզվում։

Հիշում էր՝ Բաքվում 8 ամյա աղջկա էին խաչել և տարածում էի նկարները։

Սումգայիթի ողբեգությունից 35 տարի է անցել, բայց ջարդարարները չեն պատժվել։

Ջուլիետա Եփրեմյանի դուստրը՝ Լիդա Եփրեմյանը ասում է․ «Նորից նույն վիճակն է, թշնամին չի հանգստանում ու պետք է ուժեղ լինենք, որովհետև անմեղ զոհերի հիշատակը պահել է պետք։ Առաջինը պետքէ տեր լինենք մեր մասնատված երկրին»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»