Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 14:00 03-11-2026

Օրբելիի առաջիկա դժոխքը. 4-րդ աստիճանի ռիսկայնության շինթույլտվությունը և ջրի խնդիրը

Նախօրեին Ազգային ժողովում քննարկումների առանցքում էր հայտնվել անկառավարելի շինթույլտվությունների արդյունքում մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում սպասվող ջրի դիֆիցիտի խնդիրը. առկա հզորությունները չեն բավարարելու օրեցոր աճող շենքերի ջրի կարիքները։


Այդ համատեքստում ուշագրավ է Օրբելի-Բաղրամյան խաչմերուկի հարակից հատվածներում նախատեսվող Սքայլայն նախագծի (ըստ համացանցում առկա տվյալների` 35 հարկանի թվով 5 շենք) իրականացման արդյունքում սպասվելիք իրավիճակը։

Պաշտոնական փաստաթղթի համաձայն` այն ռիսկայնության 4֊րդ աստիճանի է, Սքայլայնի պաշտոնական կայքն էլ նախատեսում է բնակարանների գնի ավելացում` 1 քմ֊ի հաշվով 6 ամիսը մեկ 100 հազար դրամով։

Նույն Սքայլայնը, ի դժբախտություն բնակարանների գների թանկացումների դեմ պայքարող անձանց, կանխատեսում է գույքի գնի տարեկան 12 տոկոս ավելացում։

Իսկ թե ինչպես են հիշյալ մեգաշինարարությունից հետո ավտոմեքենաները առանց այն էլ գերծանրաբեռնված Օրբելի փողոցով երթևեկելու, կարելի է միայն պատկերացնել։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո