Ներքին 3 տարի առաջ - 19:34 27-02-2023

Տարեց կնոջն անգամ դաժանաբար բռնաբարել են․ ականատես

Սումգայիթյան ողբերգության մասին Կիրովաբադում իմացան միայն մարտի 3-ին: Կիրովաբադում բնակվող հայերը կարողացան խուսափել լայնամասշտաբ ջարդերից՝ որոշակի հանգամանքների պատճառով: Նախկին ուսուցչուհի Ջուլետա Եփրեմյանցը, ով Գանձակում հայտնի ու հարգված ուսուցչուհու համբավ ուներ, ստեղծեց «Ահազանգ» ՀԿ-ն։ Նա տարիներ շարունակ պայքարել է հայ մարդու իրավունքի համար։ Ջուլիետա Եփրեմյանը մահացել է, սակայն նրա վկայությունները դեռ խոսուն են։ Դուստրը՝ Լիդա Եփրեմյանցը, ևս ականատեսն է դաժան սպանդի։

Օragir․News-ի հետ զրույցում կիսվեց իր ցավոտ հիշողություններով․ «Ես ինքս թալանված եմ։ Իմ տուն մտել են, ջարդուփշուր են արել։ Ես աշխատել եմ դպրոցում, տնից դուրս եմ եկել, գնացել եմ դպրոց։ Աշխատել եմ Աբովյանի անվան դպրոցում․ ժամանակին լրիվ հայկական դպրոց էր Կիրովաբադում։ Մնացել էր ընդամենը 3 հայկական դասարան, մնացածները ռուսական էին․ պարզ է, որ սովորում էին և հայեր, և ռուսներ, և ադրբեջանցիներ։ Տնից դուրս եկա, գնացի աշխատանքի։ Հասա դպրոց ու տեսա, որ դպրոցը ջարդել են, ուսուցչանոցը քարկոծել են․ ամբողջ պերսոնալը հայեր էին՝ տնօրեն, ուսուցիչներ։ Սկսեց էդտեղից։ Ես էլ տուն չվերադարձա․ շենքում 4 հայ էին, մեր մուտքում միայն ես էի հայ»,-պատմում է։

Լիդա Եփրեմյանցը նշում է, որ դեպքից հետո գնացել է հայկական թաղամաս, ապրում էր, որտեղ ապրում էին սկեսուրն ու մայրիկը։

«Նոյեմբերի 24, 1988 թվական․ բնականաբար էլ իմ տուն չեմ գնացել։ Հայերը, որոնք փախել էին, գնում էի, հավաքում, բերում էի։ Տարբեր դաժան դեպքեր են եղել․ տարեց կնոջ դաժանաբար բռնաբարել են, և այլն։ Ստեղծվեց այդ խումբը, որը մամայի ծրագիրն էր՝ Ահազանգը։ Եկեղեցում ստեղծվեց, հենց այդ օրերին։ Հայտարարվեց էվակուացիա՝ կանանց և երեխաների։ Ես փոքր երեխեք ունեի, ու առաջին ինքնաթիռով մեզ Հայաստան հասցրեցին։Ամենասարսափելին այն չէր, որ իմ տունը թալանել էին, այլ այն, որ հայկական թաղամասը բլոկադայի մեջ էր»,-ցավը վերապրում է Լիդա Եփրեմյանցը։

Նշում է՝ դպրոց կար, որը վերածվել էր հոսպիտալի։ Այնտեղ հայ բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժած հայերին։ Սնունդ ստացել են Գետաշենից և Ստեփանակերտից։

«Ես քիմիկոս եմ։ Մի շաբաթ առաջ եկել էին՝ իմ ներդրումը գնահատելու․ իմ ելույթից հետո ասեցին, որ ես պիտի դառնամ «Заслуженный педагог республики» (Հանրապետության վաստակավոր մանկավարժ), բայց մի շաբաթ հետո դարձա «заслуженная беженка» (վաստակավոր փախստական)։ Արդեն թերթերում էին գրում։ Երբ որ մեզ նստացրեցին մեքենա, որտեղ ռուս ավտոմատչիկներն էին նստած, որ մեզ պիտի տանեին օդանավակայան, ասում էին՝ երեխեքը չլացեն, որ ոչ մեկը չիմանա՝ հայ ենք տեղափոխում։ Ես պարծենում էի, որ ապրում եմ Սովետական Միությունում, ինձ զգում էի պաշտպանված, բայց ապարդյուն։ Ես ծնվել եմ Ադրբեջանում, հայուհի եմ։ Մամաս էլ ծնվել է Կիրովաբադում։ Մի վայրկյանում ամեն ինչ կորցրեցինք։ Հայի ճակատագիր․ ստեղծիր ու թող, փախիր»,-մանրամասնեց ջարդերից փրկված Լիդա Եփրեմյանցը։

Նշում է, որ մայրը՝ Ջուլիետա Եփրեմյանցը, շատ հայրենասեր էր, բայց վերջին պատերազմից հետո չի դիմացել ու մահացել է։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության