Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 12:32 05-05-2022

Ոստիկանությունը, դաժանաբար ծեծելով, բերման է ենթարկում ցուցարարներին․ տեսանյութ

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Քիչ առաջ ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, Աթենքի փողոցում՝ Հաղթանակ Կամուրջ չհասած ճանապարհին, բերման ենթարկեց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանին և մի շարք ցուցարարների, վերջիններս երթով շարժվում էին, երբ անհասկանալի պայմաններում ու պատճառներով հանկարծակի բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Երթն այժմ ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը ԶԼՄ-ների հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցածն, ասաց․

«Մենք դուրս եկանք խաղաղ, ինքնաբուխ երթի, հիմա թվերը չգիտեմ, բայց նախնական տվյալներով մի 20 հոգի բերման ենթարկվեցին, ոստիկանները եկան, սադրեցին ու էս բանը սարքեցին, որ մարդկանց բերման ենթարկեն։ Իրենց թվում է, որ նման միջոցներով կարող են կասեցնել համաժողովրդական շարժումը, նման բան չկա, շարունակվելու է, ավելի ուժեղ է լինելու ամեն ինչ»։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Վաղ առավոտից շարունակվում են ընդդիմության անհնազանդության ակցիաները։ Ինչպես «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներն են հայտարարել, դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Տեսանյութը՝ քիչ անց․