Ներքին 3 տարի առաջ - 15:53 01-02-2023

«Տղաները մրսում են»․ ո՞ւմ մասունքներն է փոխանցում Ադրբեջանական կողմը

«Իմ մարմնի բոլոր բջիջներով վրեժով եմ լցված, ուզում եմ պայքարել։ Ես անզորությունից խելագարվում եմ»,- ասում է Աբովյանի դիահերձարանում որդու աճյունը ճանաչած մայր՝ Նաիրա Մարգարյանը։

Ժիրայրին մայրը ճանաչել է ատամների վրա եղած նշանից։ Իրեն երջանիկ է համարում, որ կարողացել է որդուց մասունք գտնել։ «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»,- երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ:

Ասում է՝ զգացածից հետո անտանելի է ապրելը, բայց պետք է պայքարի, որ մեղավորները պատժվեն։ Նաիրա Մարգարյանը անտարբեր չէ զոհված զինծառայողների ճակատագրերի հանդեպ։

Նրան կրկնակի ցավ է պատճառել օրերս Ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված զինծառայողի աճյունի կիսամութ պատմությունը։ Աճյունի կողքին եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։

Վահե Թորոսյանի աճյո՞ւնն է վերադարձրել ադրբեջանական կողմը։ Պատասխանը կլինի նույնականացումից հետո։ Մինչ այդ ի՞նչ հոգեվիճակում են հարազատները։

Նաիրա Մարգարյանը լավ հասկանում է ծնողների վիճակը, ասում է․ «Եթե ժամանակին բարձրաձայնեինք խնդիրները, հաստատ այս օրին չէինք հասնի։ Իշխանությունն անլուջ է վերաբերվում այս հարցին։ Չեն գիտակցում, որ մոր համար ինչքան ծանր է հավատալը, որ որդուց միայն նշաններ են մնացել»։

Վահե Թորոսյանի նույնականացման գործընթացը ընթացքի մեջ է՝ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։ Զինծառայողի մասին այլևս որևէ տեղեկություն չի եղել։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան