Ուղիղ եթեր

Հերացիում ինձ 3 ոտք են տվել, ասել՝ տղայիդ մասունքներն են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 23-05-2023
«2020 թվականի հոկտեմբերի 21-ին տղայիս և իր ընկերների հետ՝ 3 ավտոբուս, թողել են Զանգելանում՝ շրջափակման մեջ, կամանդիրը փախել է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Էջմիածնի N զորամասի պայմանագրային զինծառայող Գոռ Հակոբյանի հայրը՝ Աբրահամ Հակոբյանը։

Չնայած որ որդուց որևէ լուր չունեն, 2021 թվականի մայիսին՝ որդու՝ ռազմաճակատ մեկնելուց 7 ամիս անց, իրենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնից զանգահարել և հայտնել էին, որ ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ կա համընկնում:

«Կապանից տարել են Զանգելան, այնտեղ ընկել են շրջափակման մեջ, 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ոչ մի տեղեկություն չունեմ առ այսօր։

2021 թվականի մայիսի 2-ին գնացինք Հերացի, 5 հատ մասունք տվեցին մեզ, հարցրեցինք՝ բա ինչո՞ւ են ցեխոտ, բերեցին, որ մաքրեն, պարզվեց, որ 3 հատ ոտք է, տարան, լվացին, մի ոտքն անհետացրին, չտվեցին մեզ, ասացին՝ սխալմամբ դրել ենք ձեր մասունքների հետ»,- պատմեց Աբրահամ Հակոբյանը։

Նա նաև պատմեց, որ այդ մասունքները հողին հանձնելուց 2 ամիս անց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնից կրկին զանգ են ստացել, որտեղից հայտնել են, որ ևս 1 մասունք է համընկել, սակայն ծնողները չեն վերցրել այդ մասունքը․

«Ես այդ մասունքը չեմ վերցրել ու չեմ էլ հավատում, որ որդիս մահացած է, որովհետև դեպք է եղել, երբ նույն մասունքը 3 ծնողի են տվել։ Դեպք է եղել, երբ նույն կոդի տակ եղած ձեռք՝ ամբողջական ձեռք, բաժանել են 3 մասի և տվել են 3 ընտանիքների։ Մի կոդը գնաց, հասավ Հայանիստ, մեկը հասավ Գյումրի, մյուսն էլ՝ Էջմիածին, այսինքն՝ մի ձեռքը 3 տեղ բաժանեցին։ Ճիշտ է, ես հուղարկավորել եմ մասունքները, բայց չեմ հավատում, դա իմ տղան չի, ԴՆԹ-ին էլ չեմ հավատում, որովհետև ո՞նց կլինի՝ մի մարդուն 3 ոտք տան։ Ես հուղարկավորել եմ այդ մասունքները, բայց սպասումներ ունեմ, որ իմ տղան գալու է, արդեն 100 տոկոսով համոզված եմ, որ իմ տղան գերի է»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Նրանցից միայն 20-ին էր հաջողվել դուրս գալ շրջափակումից:

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները