Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:42 30-10-2026

2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Առաջնությանը կմասնակցի 44 երկրի ավելի քան 600 մարզիկ։

Հայաստան կժամանի նաև պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչ։ Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է կայացվել 2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը հոկտեմբերի 9-17-ին անցկացնել Հայաստանում։

«Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։ Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։

Այս առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները»,- նշված է Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: