Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 14:19 30-10-2026

Մի՛ փչացրեք գինին․ 5 ամենատարածված սխալները, որ անում ենք բոլորս

ARTասահման հաղորդաշարի նոր թողարկման հյուրն է սոմելյե և գինեգործ Սարգիս Ավետիսյանը։

Զրույց գինու ընտրության բարդությունների, հայկական 6100-ամյա ժառանգության և ինդուստրիայի միֆերի մասին։

Սարգիս Ավետիսյանը բացում է գինեգործության փակագծերը՝ խոսելով 4000 դրամանոց որակյալ շշերի, պտուտակավոր փականների ու խցանների տարբերության և բաժակի «ոտքերի» մասին։

Տաղավարում անցկացվում է նաև կենդանի դեգուստացիա, որտեղ մասնագետը քայլ առ քայլ բացատրում է գույնի, բույրի և երկարատև հետհամի գաղտնիքները․ «Գինին շշի մեջ ծնվում է, ապրում ու մահանում․․․»։