Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց, որ ընդդիմադիրները «բոմժ են դառնալու»։
«Դուք մտածում եք, որ ինչ-որ կոռումպացված հանցագործների խումբ կարող է ՀՀ-ի ԱԺ-ում վարչապետի ուղղությամբ շշեր շպրտի ու իրա բերանը չջարդե՞ն։ Էդ ո՞նց եք պատկերացնում, այսինքն։ Լա՛վ, մի անգամ, երկու, երեք, տասը, քսան անգամ։ Ամեն ինչին չափ ու սահման կա։
Դուք մտածում եք, որ մուսկուլները կարող են բացել, գալ խորհրդարանի դահլիճում նստեն, իրենց լկտի պահեն ու բերանները չջարդե՞ն, ո՞նց եք պատկերացնում։ Չունեն իրենք ոչ մի բան ու չեն էլ ունենալու։ Ասել եմ, որ իրենք բոմժ են դառնալու, ուրեմն բոմժ են դառնալու։ Պարզ չե՞մ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։