Ներքին 3 տարի առաջ - 23:37 26-01-2023

Ճանապարհային երթևեկության նոր նշաններ կավելանան

ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ փաթեթները մշակելիս աշխատել են ՆԳՆ և այլ գործընկերների հետ։

«Մի քանի նոր ճանապարհային նշան ենք առաջարկում ունենալ: Դրանցից մեկը անկյունագծային հետիոտնային անցում նշանն է: Սա այն դեպքերի համար է, որ այն տեղերում, որտեղ ժամում 900 մարդուց ավելի շարժ կա, այդ դեպքում ճիշտ կլինի կարգավորել, որ 4 կողմից մեքենաները կանգնում են և հետիոտները ոչ միայն ուղիղ, այլև անկյունագծով կարող են անցնել:

Նախագծով նաև էլեկտրամոբիլների լիցքավորման վայրի նշան է ստեղծվել, որ վարորդները կարողանան դա տեսնել, մյուսը՝ վարորդների համար մի քանի ծառայությունների վայրը հուշող համատեղ ճանապարհանշան, որ եթե որևէ տեղ մի քանի տեսակի ծառայություն է մատուցվում, մեկ նշանի մեջ դա տեղավորենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ արագընթաց և այլ ճանապարհների խաչմերուկներում, եթե կան անկյունային շինություններ, որոնք փակում են վարորդների տեսադաշտը, տեղադրվելու է անկյունային կանգառ նշանը, որպեսզի վթարներից խուսափեն:

Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ եթե Մասնավորապես, նախատեսվում է, որ եթե խաչմերուկը փակ է և մեքենան անգամ կանաչ լույսի տակ մուտք է գործում խաչմերուկ, նա պետք է տուգանվի:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված