Ներքին 3 տարի առաջ - 15:13 26-01-2023

Գիշերը ժամը 3-ից այնտեղ եմ եղել, խոսեցնում են մարդկանց, ովքեր տեղում չեն եղել. մարզպետ

Հրդեհի օրը ես գիշերը ժամը 3-ից այնտեղ եմ եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի մասին հարցին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Այն, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ՝ դա չէ իրականությունը։ Մարդկանց են խոսեցնում, ովքեր տեղում չեն եղել, չեն տեսել ինչ է կատարվել, բայց վերլուծություններ են անում»,- ասաց մարզպետը՝ հրաժարվելով պատասխանել, թե ի վերջո, ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները։

Հարցին՝ որպես մարզպետ, արդյո՞ք տեղյակ է եղել, թե ինչ պայմաններում են մնում զինվորները, Սարգսյանը ասաց․ «Ես տեղյակ եղել եմ, թե որտեղ է իրենց կացարանը, ես չէ, որ պետք է գնահատական տամ այդ պայմաններին։ Ինձ թվում է՝ իրենց տեղակայման մասով ՊՆ-ն ունեցել է իր գնահատականը, որ տեղակայել է»։

Հարցին՝ ինքը կծառայե՞ր այդպիսի պայմաններում, չէ՞ր դժգոհի, մարզպետը պատասխանեց․ «Իմ ծառայության ժամանակ այնպես չէ որ ուրիշ, ավելի լավ պայմաններ են եղել»։

Անդրադրադառնալով ԵՄ առաքելության՝ վերջին երկու ամիսներին իրականացրած աշխատանքին, Սարգսյանը նշեց, որ սահմանին այդ առումով դրական տեղաշարժ կա, կրակոցների պասիվություն է նկատվում: Մարզպետը հավելեց, որ ԵՄ նոր առաքելության վերաբերյալ որևիցե բան չի կարող ասել։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին