Մամուլ 3 տարի առաջ - 08:07 26-01-2023

Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից:

Ընդհանրապես, Ազատ գյուղում տեղակայված կացարանի ողբերգությունից հետո իշխանության որոշակի շրջանակների կողմից ամեն ինչ արվում է տեղի ունեցածը վեկտորել Պապիկյանի ու ԳՇ-ի ուղղությամբ, որպեսզի պատասխանատվությունը հեռացվի գլոբալ առումով թիմից, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանից: Տեղի ունեցած ողբերգության և, ընդհանրապես, բանակում տիրող վիճակի համար Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի մեղավորությունը, կարելի է ասել, որևէ մեկը չի էլ վիճարկում: Սակայն մյուս կողմից՝ թե՛ փորձագետները, թե՛ բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ այս ամենի համար պատասխանատու և մեղավոր է ամբողջ իշխանությունը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը:

Հենց այս հանգամանքից ելնելով էլ իշխանական որոշ շրջանակներ փորձում են բանակին մեղավոր նշանակել՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի ու այն զինվորականների, որոնք արդեն ազատվել են աշխատանքից: Առավել ևս, որ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, Նիկոլ Փաշինյանը վաղուց «ատամ ունի» Սուրեն Պապիկյանի վրա, որը իշխանական թիմում դիտարկվում է որպես Փաշինյանի «իրավահաջորդ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը