Մամուլ 1 տարի առաջ - 07:03 25-02-2025

Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և արել հայտարարություն, որն առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: Նա, ըստ էության ասել է, թե Արցախը «նախկիններն են տվել», դեռ... 1991-ին, Ալմա Աթայի հռչակագրով: Բառացի. «... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,-ասել է դեսպանը:

Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:

Ինչևէ, ակնհայտ է, որ դեսպանի ասածը հակատրամաբանական է մի քանի շատ պարզ հիմնավորմամբ. եթե Հայաստանը, ինչպես նա ու նրա պաշտպանած Փաշինյանն են պնդում, դեռևս 1991-ին է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էր Արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլը 1992-94 թվականներին, ինչո՞ւ էր ԼՂՀ ներկայացուցիչը ստորագրում հրադադարի փաստաթուղթը, այս դեպքում ամենից էականը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիան Արցախի հիմնախնդրի հետ կապված այդ ինչի՞ շուրջ էր բանակցում մոտ 30 տարի, Արցախի ի՞նչ կարգավիճակի հարց էին քննարկում, վերջապես, ինչո՞ւ գեթ մեկ անգամ նույն Ֆրանսիան չէր վկայակոչում Ալմա Աթայի այդ թղթի կտորը, որը Արցախի խնդրի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Վստահ ենք, որ դեսպան Դըկոտինյին այդ ամենը ոչ պակաս հրաշալի գիտի: Այդ դեպքում ինչո՞ւ է նա մեկին մեկ կրկնում Փաշինյանի թեզը, այն էլ՝ «խփված» ու որևէ քննադատության չդիմացած թեզը: Եվ ինչո՞ւ է դա հիմա անում: Շատ փորձագետներ վստահ են, որ դեսպան Դըկոտինյին փաստացի ոչ այնքան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կարող է թվալ արտաքուստ, այլ առաջին հերթին իր երկրի նախագահ Մակրոնին, որը համարվում է Պրահայում արցախուրացության, Արցախի հանձնման «քավորներից» մեկը: Այսինքն, պարզ «նիկոլություն» է՝ ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի: Ի դեպ, ժամանակին երբ նույն Մակրոնին Ֆրանսիայի հայերը մեղադրեցին Պրահայի համար, նա չքմեղացավ, թե այդ Փաշինյանն է Արցախն ադրբեջանական ճանաչել, ու նման պայմաններում ինքը ոչինչ չէր կարող անել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի