Ներքին 3 տարի առաջ - 10:08 16-01-2023

Ինչ իրավիճակ է Արցախում


Հանգստյան օրերին նորից բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն էր, սակայն արդեն առաջին պլանում ոչ թե շուրջ մեկ ամիս ձգվող բլոկադան է, այլև ներքաղաքական լարված իրավիճակը։

Նախ տեղեկություններ տարածվեցին հնարավոր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին, արդեն երեկոյան սկսեցին լուրեր շրջանառվել պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին։

Մի մասը պնդում էր, թե դա Փաշինյանի պահանջն է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ցանկությունը, մյուսները նշում էին, թե Արայիկ Հարությունյանի որոշումն է, քանի որ Վարդանյանը տապալել է հակաճգնաժամային կառավարումը, սրել է ներքաղաքական իրավիճակը։

Ինչևէ, Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարական չի տա։ Բայց նույնիսկ այս հայտարարությունը որևէ հստակություն չի մտցրել։ Դեռևս Արցախից շարունակում ենք հակասական լուրեր ստանալ։

Ոմանք պնդում են, թե Վարդանյանի հրաժարականի հարցը օրակարգից դուրս է եկել, արդիական չէ, իսկ ոմանք վստահեցնում են, թե ազատման հրամանագիրն առաջիկա աշխատանքային օրերին կլինի։

Միանշանակ է, որ արցախյան քաղաքական էլիտայի կուլիսներում ինչ-որ խմորումներ են ընթանում, հանդիպումներ, քննարկումներ և դեռ հստակ ոչինչ չկա, նույնիսկ Արցախի և Հայաստանի քաղաքական շրջանակներում ոչինչ չգիտեն։

Այս ֆոնին բոլոր շրջանառվող տեղեկությունները կարող են դիտարկվել ճշմարտություն տվյալ ժամանակի համար, սակայն, միևնույն ժամանակ, որոշումներն արագ փոխվում են՝ գլխավոր խաղացողների կամքից անկախ։ Ամեն դեպքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախում այսօր բացառիկ համերաշխություն և ողջախոհություն է պետք, բացառապես արցախահայության շահերի սպասարկում։

Իսկ Ռուբեն Վարդանյանն իր կարճատև պաշտոնավարմամբ, երբեմն էքսցենտրիկ հայտարարություններով և քայլերով, ամեն դեպքում հույս է ներշնչում, որ կդառնա միավորող ուժ, պայքարի սիմվոլ արցախցիների համար։ Վերջիվերջո, քիչ միլիարդատերեր իրենց բարեկեցիկ կյանքը կթողնեին և կմեկնեին Արցախ՝ ընկնելով ծանր բեռի տակ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև