Ներքին 4 տարի առաջ - 16:33 22-08-2022

Ինչ իրավիճակ է Մասիսի համայնքապետարանում և ինչ փուլում է նախաքննությունը

Մասիսի համյանքապետ Դավիթ Համբարձումյանը այսօր կրկին արձակուրդ է մեկնել, իսկ համայնքապետարանը ժամը 9-ից աշխատում է բնականոն ռեժիմով և կատարում է իր առջև դրված լիազորությունները։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նորայր Հակոբյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչ Էդուարդ Մարգարյանը զինված ներխուժել էր Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել:

Համայանքի ղեկավարի պարտականությունները կատարող առաջին տեղակալն անդրադառնալով հարցին, թե համայնքապետարանի անվտանգությունը դեպքից հետո ուժեղացվե՞լ է՝ պատասխանեց, որ համայնքապետարանն աշխատում է նույն ռեժիմով։

«Անցակետային ինչ համակարգ կար մինչ այժմ՝ շարունակում է նույն կերպ գործել, որևէ բան չի փոխվել»։
Հակոբյանն ասաց, որ տեղյակ չէ՝ համայնքապետարանի աշխատակիցները հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ։ «Ինձ չեն հարցաքննել։ Մյուսների հարցաքննություններից ես տեղյակ չեմ»։

Հարցին, թե իր համար պարզ դարձա՞վ, թե ինչու էր այդ անձը ներխուժել հենց համայնքապետարան, ո՞ւմ հետ է նա խնդիրներ ունեցել՝ Հակոբյանը նշեց, որ այդ հարցերին չի կարող պատասխանել։ «Ինչպես բոլորն, այնպես էլ ես սպասում ենք նախաքննության ավարտին և ոստիկանության պատկան մարմինների հաղորդագրություններին»։

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Մարտիրոսյանը ժամը 17:40-ին զանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել է, թե խնդիր ունի Մասիսի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից հետաքրքրվեցինք, թե պարզել են, թե 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը ինչ միջոցներ է ձեռնարկել է Մարտիրոսյանին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Թադևոսյանը պատասխանեց, որ չգիտի՝ նրան որոնել-փնտրել-գտնելու ուղղությամբ ինչ է արվել։

«Նա Նուբարաշենի հատվածում է եղել, թե հետո ուր է գնացել, տեղեկություն չունեմ»։ Հարցին, թե ովքեր են հարցաքննվել՝ նա պատասխանեց, որ վկաներ են եղել, որոնք նրանցից մեկը համայնքապետարանի պահակն է, վկաներն են հարցաքննվել։ Մամուլում նաև տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։ Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Միրոյանը հացաքննվե՞լ է։
«Ես չգիտեմ՝ հանդիպում եղել է, թե ոչ։ Հարցաքննության մասին էլ ոչինչ ասել չեմ կարող, այս դեպքով արդեն հաղորդագրություն ենք տարածել։ Որևէ բան չեմ կարող հայտնել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում