Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 22-ի ամփոփ լուրերը:
«Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը կասկածների և ենթադրությունների մակարդակում են, գեղարվեստական ոճին բնորոշ նյութերի հավաքածու է՝ տրված կամայական մեկնաբանությամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանի ընդգծմամբ՝ շատ բարդ, չհիմնավորվող նյութերով ու ենթադրություններով փորձ է արվում գնահատական տալ կառավարության որոշումներին, իսկ գործի նյութերը, ըստ էության, ոչնչի մասին են։
Հիշեցնենք՝ շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։»
«Շիկահողի արգելոցում անտառներ են հատվում, ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքներ են կառուցվում, իսկ տեղի կենդանիները՝ արջերն ու մյուս տեսակները, փաստացի զրկվում են իրենց բնական միջավայրից։ ԱՐՋԵՐ
Բնապահպաններն հայտնում են՝ հատուկ պահպանվող տարածքի ու կենդանական աշխարհի ոչնչացման խնդիրը փորձել են բարձրաձայնել COP17-ի շրջանակում, սակայն ոստիկանները պարզապես թույլ չեն տվել նրանց մուտք գործել տարածք․ ներս չեն թողել անգամ «Ամուլսար» գրությամբ շապիկներով ակտիվիստներին։
«Օրագիր Նյուզ»-ի հետ զրույցում Շուշանիկ Հարությունյանը տեղի ունեցածը որակել է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ ընդգծելով, որ խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ։
««Ֆեոդալական կարգեր»՝ Նոյեմբերյանում․ ծառայողական մեքենայի շուրջ ծագած վեճի պատճառով համայնքի 17 բնակիչներ ներքաշվել են դատական քաշքշուկների մեջ։
Oragir.News-ի փոխանցմամբ՝ «Գանձոր» ՀԿ-ի փոխնախագահ Արման Ղազարյանը դիմել է դատարան պատվի և արժանապատվության վիրավորման համար՝ պատասխանող կողմ ներգրավելով Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին։
Ըստ Ղազարյանի՝ համայնքապետարանն օգտագործել է բնակիչների, այդ թվում՝ դպրոցի տնօրենի ու վարչական ղեկավարների ստորագրությունները՝ դրանք կցելով զրպարտչական փաստաթղթին։ Վեճի բուն պատճառը ՄԱԶԾ-ի աջակցությամբ ստացված ծառայողական մեքենան է և 700 քառակուսի մետր տարածքով նորաբաց մարզասրահը, որն, ըստ Ղազարյանի, համայնքապետը փորձում է փոխանցել իր որդուն։ Համայնքապետարանից պարզաբանում ստանալու փորձերը դեռևս ապարդյուն են անցել։»
Տեսանյութ: