Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:01 24-10-2023

Արցախում ամեն ինչ ենք թողել, մեզ ենք թողել Արցախում. բռնի տեղահանված

49-ամյա Հասմիկ Բունիաթյանը 2 անգամ է տուն կորցրել։ 1995 թվականից մինչեւ 44-օրյա պատերազմը ապրում էր Քաշաթաղի շրջանի Բերդաշեն գյուղում, նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց կրակոցի Քաշաթաղը հանձնվեց թշնամուն, արցախցի կինը ընտանիքի հետ Գորիսում բնակություն հաստատեց։


8 ամիս անց՝ բնակարանի փոխհատուցում ստացավ Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղում։

«Երբ Քաշաթաղի շրջանը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք գնացինք Գորիս, 8 ամիս անց նորից տեղափոխվեցինք Արցախ։ Բոլոր արցախցիների նման մենք էլ մեր տունն ու տեղը թողել, դուրս ենք եկել։ Սեպտեմբերի 19-ի պատերազմը տևեց 1 օր, բայց ամբողջ Արցախը հայաթափվեց։ Արցախում ամեն ինչ ենք թողել, մեզ ենք թողել Արցախում»,- OragirNews-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Բունիաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով