Ներքին 3 տարի առաջ - 09:52 10-01-2023

Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված»

Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է փասաբան Արա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված 03.11.2022թ. թիվ 74-Ն հրամանը, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» (պատմագրի ձևը):
Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք սյունակ՝ (1)□ իգական, (2) □ արական և (3) □ ՉՃՇՏՎԱԾ:



Փաստորեն հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական:

Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել:

Այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես: Ի սկզբանե սևեռվել է բնական երևույթներին հակադրվող ինչ որ գործընթացների վրա (ստամբուլյան կոնվենցիա, լանզարոտեի կոնվենցիա, գենդերային ինքնություն, չճշտված սեռ):

Այս թեմաներով օրակարգերը հերթով ու կարգով առաջ են տարվում անկախ եղանակի տեսությունից, շրջափակումից, զոհերի քանակից ու ազգային նվաստացումներից:

Ահա, թե ինչ է լինում, երբ ազգայինը թուլանում է:

Սիրելի հայրենակից, եթե այս տեղեկությունը զայրացնում է, կամ նվազագույնն անհանգստացնում է քեզ, ապա քո ներսի ազգային կայծը դեռ չի մարել:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Ձեզ գուցե հետաքրքրի