Ավելին 4 տարի առաջ - 17:39 09-01-2022

Նշվել են թեթև ընթացքով COVID-19 հիվանդության հնարավոր լուրջ հետևանքները

Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ նույնիսկ թեթև կորոնավիրուսային վարակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ապաքինված մարդու մոտ։ Այս մասին հայտնում է Medic Forum-ը։

«Երկարաժամկետ հետևանքներ կարող են առաջանալ ոչ միայն COVID-19 հիվանդության ծանր ձևերի դեպքում, այն վերաբերում է նաև չափավոր և թեթև ձևերին»,- նշել են մասնագետները։

Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են թոքերի ծավալի նվազում, շնչուղիների աշխատանքի վատթարացում, սրտի հետ կապված խնդիրներ, ոտքերի երակներում թրոմբոզ, երիկամային ֆունկցիայի վատթարացում և նյարդաճանաչողական խանգարում: Նրանք նաև նշել են, որ կորոնավիրուսի օմիկրոնի շտամը խիստ վարակիչ է և կոչ են արել զգույշ լինել։

Ավելի վաղ Ամերիկյան մաշկաբանական ասոցիացիայի փորձագետները հայտնել էին, որ հաճախ, բացի կորոնավիրուսային վարակի սովորական նշաններից՝ հազից, ջերմությունից և հոտի ու համի կորստից, օմիկրոն շտամով հիվանդներն ունենում են տարբեր այլ ախտանիշներ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո