Սպորտ 11 րոպե առաջ - 17:47 14-11-2026

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվել է Իտալիայի ընտրանուն

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 14-ին, անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում։

Երկրորդ տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Իտալիայի իր հասակակիցների հետ և զիջեց 0-4 հաշվով։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Միկելե Էլենան, իսկ 31-րդ րոպեին Պիետրո Սալվաին կրկնապատկեց իտալացիների առավելությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, աչքի ընկավ Ֆորչուն Էգարևբան, իսկ 77-րդ րոպեին Գաբրիելե Բորսան խփեց իր թիմի չորրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Ֆրանսիացիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Յանիս Բուսերան, Ժորդան Ժերվելեն և Յանիս Խարբուշը։

Այս տուրից հետո Իտալիան և Ֆրանսիան ունեն հավասար՝ 6-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իտալացիները, երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, իսկ Հայաստանի Մ-17 հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, մեր ընտրանին կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 17-ին։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»