Ներքին 3 տարի առաջ - 13:34 26-12-2022

Երկրին խաղաղություն եմ մաղթում. այդ խաղաղությունը հենց այնպես չի տրվում. Երևանի քաղաքապետ

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ այս տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ամփոփելով տարին։

«Տարվա վերջին գործակարգավարականն է, կհանդիպենք հաջորդ տարի։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ այս տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար։ Կարծում եմ բավականին ծավալուն աշխատանքներ ենք իրականացրել համատեղ։ Բոլորս մեր ներդրումն ունենք, որպեսզի քաղաքում մի բան ավելի լավը լինի, քան եղել է երեկ։ Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա կապակցությամբ, ընտանիքներին առողջություն, ամենակարևորը՝ երկրին խաղաղություն, էդ խաղաղությունը հենց էնպես չի լինում, իմ ընկալումն է դա։ Ամեն մեկս մեր տեղում պետք է աշխատենք, որ ցանկացած պահի կարողանանք ճիշտ արձագանքել։ Վստահ եմ որ խնդիրները, որ ունենք, համատեղ ուժերով լուծելու ենք։ Կխնդրեմ, որ 2023 թվականին էլ ավելի ուշադիր լինենք, որպեսզի կարողանանք այն մարտահրավերները, որ ունենք տարածաշրջանում, մեր ներդրումն ունենանք, որպեսզի կարողանանք լուծել։

2023 թվականը թող խաղաղության տարի լինի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, այդ խաղաղությունը հենց այնպես չի տրվում։ Մենք յուրաքանչյուրդ մեր տեղում պետք է աշխատանք անենք։ Շնորհակալություն Ձեզ, կհանդիպենք 2023-ին»,- իր խոսքն ամփոփեց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային