Աբու Դաբի կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Պարսից ծոցում լարվածությունը։
«Կողմերը քննարկել են ՌԴ-ԱՄԷ ավանդական բարեկամական կապերի զարգացման ներկայիս ուղղությունները, որոնք բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Այս համատեքստում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցում շարունակվող լարվածության քննարկմանը», – նշել է արտգործնախարարությունը։