Ներքին 3 տարի առաջ - 10:43 26-12-2022

Անկախության ճանաչումը դառնում է ժամանակի խնդիր․ փաստաբան

Եթե նրանք չեն համաձայնվում ադրբեջանի որևէ նախապայմանի ու Լաչինի հավանական բացումից հետո չեն լքում Արցախը, ապա անկախության ճանաչումը դառնում է ժամանակի խնդիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Փաստորեն այնպես է ստացվում, որ հիմա էլ արցախցիներն են ադրբեջանին մտցրել փակուղի:

Եթե նրանք չեն համաձայնվում ադրբեջանի որևէ նախապայմանի ու Լաչինի հավանական բացումից հետո չեն լքում Արցախը, ապա անկախության ճանաչումը դառնում է ժամանակի խնդիր: Ադրբեջանի այն հիմնական թեզը, թե Արցախում գործում է խամաճիկային իշխանություն և որ Հայաստանն է Արցախի ինքնորոշվող ժողովրդի կառավարմամբ «զավթել իրեն պատկանող» տարածքները` հօդս են ցնդել:

Նույնանման փակուղու մեջ էին հայտնվել սերբերը Կոսովոյում` տեղի ժողովուրդը չի լքում երկիրը ու չի ցանկանում ապրել սերբերի ենթակայության ներքո:

Իսկ էթնիկ զտումների ցանկացած նոր փորձ ավելի է մեծացնելու Արցախի անկախության ճանաչման հավանականությունն ու ֆորս-մաժոր է դառնալու ադրբեջանի համար:

Հ.Գ. կարևոր է ընդգծել, որ սա միայն դիվանագիտությամբ ու իրավական մեխանիզմներով գլուխ եկող գործ չէ և պետք է զուգակցվի վճռական ինքնապաշտպանությամբ:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային

Ձեզ գուցե հետաքրքրի