Ներքին 3 տարի առաջ - 12:05 25-12-2022

Վանաձորում հայտնաբերել են պարանոցը կտրած 34-ամյա կնոջ դի

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։

Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին