Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:52 24-11-2022

Ասում են՝ վայ, Հայաստանի պարտքը դարձել է 10 մլրդ․ էդ թիվը էական չի․ Փաշինյան

Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս պահին 50 տոկոս է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մեղմ ասած` դրական ցուցանիշ է։ Ընդ որում, մենք նախորդ օրը ֆինանսների նախարարությունում ամփոփում էինք նախարարության աշխատանքները, առաջին հարցը, որ ինձ մոտ հարց ծագեց` արդյո՞ք սա փոխարժեքի փոփոխության արդյունք չէ։ Իհարկ, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ իրականում մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից։ Օրինակ ասում են, վայ, Հայաստանի պարտքը դարձել է 10 մլրդ և այլն, և այլն, էդ թիվը էական չի, էականը թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչքան ա կազմում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ ՀՀ պետական պարտքն այժմ 10 մլրդ դոլարի չափ է։ Իսկ 2023թ–ի վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 տոկոս։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել