Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկների միջև համագործակցությունը առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը այս պահին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Բաքվում նա կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ և կմասնակցի ռուս-ադրբեջանական 11-րդ միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին։
Բանակցությունների արդյունքում երկու երկրների միջև արդեն իսկ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։